Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
Փոքրիկ գնդակներ պաշտետով
- Հացը կտրատել երկարությամբ,ստանալ բարակ,երկար կտորներ:
- Թողնել հացի փափուկ մասը եւ դնել խոնավ թղթի վրա:
- Հացի կտորների վրա բարակ շերտով պաշտետ քսել:
- Վրան ցանել մանր կտրատված կանաչի եւ կտորները փաթաթել թղթի մեջ եւ 1-2 ժամ պահել սառնարանում:
- Մատուցելիս կտրատել բարակ օղակներով:
- Կարելի է օգտագործել նաեւ տարեկանի հաց եւ տարբեր համերով պաշտետներ:
Պանրային գնդակներ
- Հավասար քանակով խառնել հալեցրած եւ քերած պանիրները:
- Համասեռ զանգված ստանալու համար ավելացրեք սերուցք կամ թթվասեր:
- Ըստ ճաշակի ավելացնել բրենդի եւ պղպեղ,մի փոքր սառեցնել:
- Ստացված զանգվածից մանր գնդակներ ստացեք եւ թաթախեք կոկոսի փոշու եւ մանր կտրատած կանաչիի մեջ:
- Թողեք սառնարանում,մինչեւ մատուցելը:
Բարի ախորժակ