Բաղադրիչներ
- խաշած կարտոֆիլ - 400գ
- կորնիշոն - 200գ
- կարմիր սոխ - 40գ
- խոզապուխտ - 120գ
- կրակովյան կամ որսորդական երշիկ - 100գ
- կանաչ սոխ - 20գ
- բողկ - 20գ
- սամիթ - 10գ
- բուսայուղ
- Լցոնման համար
- քացախ - 40մլ
- բուսայուղ - 80մլ
- շաքարավազ - 10գ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Երշիկը կտրատել օղակաձև, տապակել բուսայուղով 3 րոպե։
- Կարտոֆիլը, բողկը և կորնիշոնները կտրատել բարակ շերտերով։
- Խոզապուխտը և կարմիր սոխը կտրատել խորանարդիկներով։
- Սամիթը և կանաչ սոխը մանրացնել։
- Լցոնման համար խառնել բոլոր բաղադրիչները։
- Խառնել խոզապուխտը, կարտոֆիլը, կորնիշոնները և կտրատած կանաչին։ Ավելացնել լցոնումը։
- Զարդարել երշիկով, բողկով և սամիթի ճյուղերով։