Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- 2 խնձորը մանր կտրատել, մանրացնել չրերը, համեմը և ընկույզը։
- Այս ամենը խառնել բրնձի հետ։
- Հավը լվանալ, չորացնել և լցոնել պատրաստված խառնուրդով, ամրացնել փայտիկներով։
- Աղ և պղպեղ անել։
- Վառարանը տաքացնել 200 աստիճան։
- Մնացած խնձորները բաժանել 6 մասի։
- Թխման սկուտեղը պատել բուսայուղով, դնել հավը, շուրջը շարել խնձորները։
- Եփել 1 ժամ, ժամանակ առ ժամանակ վրան լցնել սեփական հյութը։
- Մատուցել թխված խնձորներով։