Բաղադրիչներ
- 2 վարունգ
- 3 կանաչ խնձոր
- նեխուր - 2 ցողուն
- մաղադանոս - 1 փունջ
- սամիթ - 1 փունջ
- կես կիտրոնի հյութ
- աղ
Պատրաստման եղանակը
- Մաքրել վարունգը, հեռացնել սերմերը և խոշոր կտրատել։
- Խնձորները մաքրել, հեռացնել կորիզները, կտրատել։ Ցողել կիտրոնի հյութով։
- Հեռացնել նեխուրի կոշտ մասերը, կտրատել խոշոր կտորներով։
- Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում։
- Մատուցել սառեցված բաժակներում։