Բաղադրիչներ
- մորի - 1 բաժակ
- 1/2 պամելո
- 1 թուրինջ
- 1 բանան
- 2 դեղձ
- 1 մարակույա - ըստ ցանկության
- Օշարակի համար
- նարնջի հյութ - 250մլ
- լայմի հյութ - 25մլ
- կոճապղպեղի հյութ - 15մլ
- ռեհան - 2-3 ճյուղ
- անանուխ - 2-3 ճյուղ
- նարնջի լիկյոր - 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Բանանը կտրել 1-1,5սմ կտորներով։
- Պամելան մասերի բաժանել, թաղանթները հեռացել, կիսել խոշոր կտորների։
- Թուրինջից հանել միջուկը, հեռացնել թաղանթը։
- Ռեհանը և անանուխը մանր կտրատել։
- Օշարակի համար հախատեսված բոլոր բաղադրամասերը խառնել, ավելացնել ռեհանը և անանուխը։
- Կտրատած մրգերը տեղավորել բաժակներում, ցանկության դեպքում ավելացնել առանց թաղանթ մարակույայի միջուկը։
- Լցնել օշարակը և անմիջապես մատուցել։