Հունական թխվածքաբլիթ համեմունքներով

Մարտ 20, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Պատրաստել օշարակը։
  • Բոլոր օշարակի համար բաղադրամասերը դնել կաթսայի մեջ, լցնել 250մլ ջուր, խառնել։
  • Եռացնելուց հետո ցածրացնել կրակը, խառնելով եփել ևս 5-10 րոպե․ մինչև օշարակը մի քիչ խտանա։
  • Անպայման հանել փրփուրը։
  • Ապա հանել դարչինի ձողիկը և նարնջի կեղևը։
  • Թույլ կրակի վրա տաք պահել օշարակը մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն։
  • Մատուցման համար մանր կտրատել պիստակները և ընկույզը, խառնել դարչինի փոշու հետ։
  • Ջեռոցը տաքացնել 170 աստիճան, թխման սկուտեղի վրա դնել թխման թուղթը։
  • Հարիչի ամանի մեջ լցնել ձիթայուղը, կարագը, շաքարի փոշին և բոլոր համեմունքները, 5 րոպե հարել։
  • Մեկ այլ ամանի մեջ խառնել նարնջի հյութը, կոնյակը, փխրեցուցիչը և սոդան։
  • Խառնուրդը կսկսի փրփրալ։
  • Խառնել 2 խառնուրդները։
  • Լցնել աղը և նարնջի կեղևը, հարել 2 րոպե։
  • Հարիչի արագությունը նվազեցնել և աստիճանաբար ավելացնել ալյուրը (միգուցե պետք լինի ավելի շատ կամ քիչ քան նշված է), մինչև խմորը դառնա գունդ։
  • Խմորից պատրաստել ընկույզի չափով գնդիկներ, դնել սկուտեղի վրա իրարից որոշակի հեռավորության վրա։
  • Թխել 25-30 րոպե, մինչև մուգ ոսկեգույն դառնալը։
  • Պատրաստի թխվածքաբլիթները հանել ջեռոցից։
  • Իջեցնել մի քանի գնդիկ եռացող օշարակի մեջ, եփել 1-2 րոպե, մեկ անգամ շրջել։
  • Բոլոր գնդիկները հերթով խմբերով իջեցնել օշարակի մեջ։
  • Դնել պատրաստի թխվածքաբլիթները ամանի վրա, լցնել մնացած օշարակը և ցանել մնացած մանրացրած ընկույզներով և դարչինով։
  • Զարդարել վարդի թերթիկներով։
  • Պահել սենյակային ջերմաստիճանում, ծածկելով փայլաթիթեղով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...