Բաղադրիչներ
- սպիտակ լոբի - 300գ
- սոխ - 2 գլուխ
- 1 գազար
- կլոր բրինձ - 100գ
- մաղադանոս - 1 փունջ
- համեմ - 1 փունջ
- սխտոր - 5-7 պճեղ
- աջիկա
- յուղ
- 1 դափնու տերև
- աղ
Պատրաստման եղանակը
- Թրջել լոբին 8-10ժ սառը ջրով։
- Թափել ջուրը, լցնել 2լ թարմ ջուր։
- Եփել 1-1,5 ժամ։
- Լոբին հանել ջրից, ճզմել և հետ լցնել կաթսայի մեջ։
- Ավելացնել բրինձը, եփել 20-25ր։
- Մանր կտրատել սոխը։
- Գազարն անցկացնել քերիչով։
- Սոխը տապակել, ավելացնել գազարը, պահել թույլ կրակի վրա 5 րոպե։
- Լոլիկը ևս անցկացնել քերիչով, կեղևը հեռացնել, լցնել թավայի մեջ և պահել 5 րոպե։
- Բանջարեղենը լցնել ապուրի մեջ, եփել 10 րոպե։
- Կանաչին մանրացնել, լցնել ապուրի մեջ։
- Սխտորը մաքրել, ճզմել աղով, դափնու տերևի և աջիկայի հետ լցնել ապուրի մեջ։ Եփել ևս 5 րոպե։
- Ուտեստը մատուցել տաք վիճակում։