Բաղադրիչներ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2-3 պճեղ
- լոլիկը սեփական հյութով - 3-4 հատ
- ձիթայուղ - 2-3 ճ/գ
- ծաղկակաղամբ - 1 գլուխ
- աղ - 1/2 թ/գ
- աղացած համեմի սերմ - 1/2 թ/գ
- սև պղպեղ
- ռեհան, թարխուն - 3-5 ճյուղ
Պատրաստման եղանակը
- Սոխը և սխտորը մանր կտրատել։
- Լոլիկը կտրատել հեռացնելով կեղևը։
- Տաքացնել ձիթայուղը և տապակել սոխն ու սխտորը 3-4 րոպե, ավելացնել լոլիկը, տապակել 5-7 րոպե։
- Ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի, ցողունները կտրատել բարակ շերտերով, լցնել տապակայի վրա, ավելացնել աղը, պղպեղը և համեմի սերմը։
- Փակել կափարիչով և եփել 15-20 րոպե։
- Կրակն անջատելուց հետո ավելացնել կտրատած կանաչին։
- Մատուցել տաք վիճակում։