Բաղադրիչներ
- 1 ձու
- շաքարավազ - 0,75 բաժակ
- կաթ - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գ
- շաքարի փոշի
- բուսայուղ
- կարագ - 50գ
- բալ - 15 հատ
- ալյուր - 1,5 բաժակ
- վանիլային շաքարավազ - 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կարագը հարել շաքարավազով, ավելացնել ձուն, կաթը, մաղած ալյուրը և փխրեցուցիչը։
- Ստացված խմորը ծածկել և դնել սառնարանը 15 րոպեով։
- Խմորը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ, կաթեցնել թխման սկուտեղի վրա 4-5 սմ հեռավորության վրա։
- Կստացվի 15 թխվածքաբլիթ։
- Ամեն մեկի վրա տեղադրել 1 բալ։
- Թխել 190 աստիճանում 15 րոպե։
- Թողնել սառչի, վրան ցանել շաքարի փոշի։