Բաղադրիչներ
- գազար - 350գ
- մի բուռ սառեցված կանաչ լոբի
- սպանախ - 2 փունջ
- սխտոր - 1 պճեղ
- սոյայի սոուս - 2 թ/գ
- մեղր - 2 թ/գ
- թարմ քամած նարնջի հյութ - 1 ճ/գ
- ձիթայուղ - 3 ճ/գ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Գազարը եփել 2 րոպե աղի ջրում, կտրատել։
- Լոբին եռացնել 1 րոպե։
- Սպանախը լվանալ, չորացնել, հեռացնել ցողունները, տերևները ձեռքով մասնատել։
- Մանր կտրատել սխտորը, բլենդերում խառնել նարնջի հյութը մեղրի, աղի և պղպեղի հետ։
- Բանջարեղենը դասավորել ափսեում, վրան ավելացնել լցոնումը, զգուշորեն խառնել և անմիջապես մատուցել։