Բաղադրիչներ
- խաշած կարտոֆիլ - 3 հատ
- մարինացված շամպինյոն - 250-300գ
- թարմ վարունգ - 2 հատ
- կանաչ սոխ - 5-6 հատ
- աղ, սև պղպեղ
- Լցոնման համար
- սխտոր - 1 պճեղ
- բուսայուղ - 3 ճ/գ
- կես լայմի հյութ
- մի պտղունց շագանակագույն շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Նախ պատրաստել լցոնումը։
- Սխտորը ճզմել, ավելացնել բուսայուղը, լայմի հյութը, շաքարավազը և մի պտղունց աղ։
- Խառնել, թողնել 15 րոպե։
- Կարտոֆիլը կտրատել խոշոր խորանարդիկներով, ավելացնել շամպինյանը։
- Վարունգը կտրատել խոշոր կտորներով։
- Սոխի սպիտակ հատվածը մանր կտրատել, ավելացնել աղցանին, իսկ կանաչ մասը կտրատել շեղությամբ և թողնել զարդարման համար։
- Աղցանին ավելացնել լցոնումը, խառնել։
- Զարդարել կանաչ սոխով։