Բաղադրիչներ
- հավի միս - 600գ
- թթու վարունգ - 250գ
- նեխուր - 250գ
- տարեկանի հաց - 300գ
- մայոնեզ - 4-5 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հավի միսը եփել 20րոպե։
- Կտրատել եփած միսը և թթու վարունգը երկար շերտերով։
- Նեխուրը կտրատել ձողիկներով, 3 րոպե եփել աղի ջրում։
- Հացը կտրատել, տապակել բուսայուղով 2-3 րոպե մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։
- Խառնել բաղադրիչները, ավելացնել մայոնեզը։
- Չորահացը մատուցել առանձին։