Բաղադրիչներ
- անյուղ տավարի միս - 1 կգ
- բրինձ - 0,5 բաժակ
- տոմատի մածուկ
- աղ
- 4 գլուխ սոխ
- ալյուր - 1 ճ/գ
- մաղադանոսի արմատ - 4 հատ
- դափնու տերև
- սև պղպեղ
- մանրացված ընկույզ - 0,5 բաժակ
- խմելի–սունելի - 1 թ/գ
- համեմ, ռեհան - 1 փունջ
- սխտոր - 5 պճեղ
- մանր կտրատած մաղադանոս - 2 ճ/գ
- կծու պղպեղ - 1 հատ
- բնական նռան հյութ - 0,5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը կտրատել, խաշել 2լ ջրով 1,5 ժամ։
- Միսը հանել, մաղով անցկացված արգանակի մեջ լցնել բրինձը, աղը, հետ լցնել միսը և եփել 10 րոպե։
- Մանր կտրատած սոխը տապակել քիչ քանակությամբ արգանակի մեջ, ալյուրի հետ։
- Մաղադանոսի արմատը անցկացնել քերիչով։
- Արգանակի մեջ լցնել տապակած սոխը, արմատը, դափնու տերևը, սև պղպեղը։
- Ընկույզը մանրացնել և տրորել, լցնել ապուրի մեջ։ Եփել 5 րոպե։
- Ավելացնել խմելի-սունելին և նռան հյութը, եփել ևս 5 րոպե։
- Համեմը և ռեհանը կտրատել, կծու պղպեղը կտրատել օղակներով։ Սխտորը ճզմել։
- Ապուրը վերցնել կրակի վրայից, ավելացնել սխտորը, կանաչին, պղպեղը և թողնել 5 րոպե։
- Ուտեստը մատուցել տաք վիճակում։