Բաղադրիչներ
- պինդ մուրաբա կամ ջեմ - 150գ
- ալյուր - 350գր
- կարագ - 130գ
- շաքարավազ - 100գ
- ձու - 1 հատ
- 1 ձվի դեղնուց
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 0,3 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել ալյուրը, կտրատած կարագը, աղը և փխրեցուցիչը, ստանալ փշրանքներ։
- Ավելացնել շաքարը, ձուն և դեղնուցը։ Ստանալ միատարր խմոր։
- Խմորին տալ երշիկի տեսք 5-6սմ շառավղով, փաթաթել սննդային թաղանթով, դնել սառնարանը 30-60 ր։
- Վառարանը տաքացնել 180 աստիճան։
- Պատրաստել 2 թխման սկուտեղ։
- Տաք դանակով կտրատել խմորը 2սմ հաստությամբ և տեղավորել սկուտեղի վրա։
- Կենտրոնում բութ մատով սեղմել, լցնել մուրաբան կամ ջեմը։
- Թխել մոտավորապես 25 րոպե մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։