Բաղադրիչներ
- ալյուր - 240գ
- սուրճ - 1 ճ/գ
- շաքարավազ - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- կարագ - 30գ
- կաթ - 250մլ
- հավկիթ - 1 հատ
- մի պտղունց աղ
- կաթնաշոռ - 1/2 փաթեթ
- սերուցք - 1/4 բաժակ
- 1/2 շոկոլադե սալիկ
Պատրաստման եղանակը
- Խառնել ալյուրը, սուրճը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը։
- Կարագը հալեցնել։
- Չոր բաղադրիչներին ավելացնել կաթը, կարագը և ձուն։
- Խմորը հարել։ Այն պետք է շատ ջրիկ չլինի։
- Թավան տաքացնել։
- Լցնել խմորը, տապակել 2 կողմից։
- Կաթնաշոռը, սերուցքը, շաքարավազը հարել։
- Շոկոլադը հալեցնել։
- Մատուցելուց առաջ պանկեյկի վրա լցնել կրեմը և շոկոլադը։