Բաղադրիչներ
- մեծ չափի կիտրոն - 1 հատ
- ալյուր - 320գ
- մանր շաքարավազ - 2 բաժակ
- շաքարի փոշի - 0,5 բաժակ
- սերուցքային կարագ - 200գ
- մեծ չափի ձու - 4 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Լվալ կիտրոնը, մանր քերիչով անցկացնել կեղևը։ Քամել հյութը։
- Ուղղանկյուն տարան/20*30սմ/ պատել կարագով, դնել թխվածքի համար նախատեսված թուղթ, որը ևս պատել կարագով։
- Տաքացնել վառարանը 180 աստիճան։
- Թեթև տրորել կարագը։
- 280գ ալյուրը շաքարի փոշու և կիտրոնի կեղևի քերուկի կեսի հետ խառնել։
- Ավելացնել կարագը և տրորել պատառաքաղով, մինչև ստացվեն փշրանքներ։
- Փշրանքները տեղավորել տարայի մեջ հավասար շերտով, թեթևակի սեղմելով։
- Դնել վառարանը և թխել 20-25 րոպե մինչև ոսկեգույն դառնալը։
- Մինչև հիմքը թխվում է, շաքարավազը հարել ձվի հետ, ավելացնել կիտրոնի կեղևի քերուկի մյուս մասը և հյութը, փխրեցուցիչը և մնացած ալյուրը։
- Հարել մինչև դառնա միատարր խմոր։
- Ստացված խառնուրդը լցնել տաք հիմքի վրա, հետ դնել վառարանը ևս 25 րոպե թողնելով։
- Պատրաստ լինելուց հետո սառեցնել, կտրատել, վրան ցանել շաքարի փոշի։