Բաղադրիչներ
- ելակ - 200գ
- մորի - 200գ
- հաղարջ - 200գ
- կես կիտրոնի հյութ և քերուկ
- 4 ձվի դեղնուց
- քաղցր շամպայն - 100մլ
- շաքարավազ - 85գ
Պատրաստման եղանակը
- Հատապտուղները մանրացնել, ելակը բաժանել 2-4 մասի։
- Ցողել կիտրոնի հյութով, ավելացնել 1 թ/գ շաքարավազ։
- Զգուշերեն խառնել և դնել սառնարանը։
- Գոլորշու վրա տաքացնել և խառնել կիտրոնի կեղևի քերուկը, շաքարավազը, դեղնուցը։
- Երբ զանգվածը կգունաբացվի և ծավալով կմեծանա, լցնել շամպայնր և շարունակել խառնել։
- Աղանդերը տեղավորել մատուցման համար նախատեսված ամանների մեջ, զարդարել հատապտուղներով։
- Մատուցել տաք վիճակում։