Բաղադրիչներ
- կաթնաշոռ 9% յուղայնությամբ - 750գ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150գ
- կարագ - 150գ+10գ
- կաթ - 100գ
- չամիչ - 2/3 բաժակ
- մի պտղունց աղ
- թթվասեր մատուցման համար
- մանրաձավար - 150գ+2ճ/գ
Պատրաստման եղանակը
- Չամիչը լվանալ, պահել տաք ջրում 10 րոպե, չորացնել։
- Կաթնաշոռը հարել հարիչով, ավելացնել ձուն, շաքարավազը, աղը, կաթը և լավ խառնել։
- Կաթնաշոռային զանգվածին ավելացնել 150գ փափկեցրած կարագը, 150գ մանրաձավարը։
- Վերջում ավելացնել չամիչը, զգուշորեն խառնել։
- Թխման տարան պատել կարագով, ցանել 2 ճ/գ մանրաձավարը։
- Զանգվածը տարածել թավայում, թողնել 30րոպե։
- Թխել 190 աստիճանում 45 րոպե, մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։
- Մատուցել թթվասերով։