Բաղադրիչներ
- եփած կարտոֆիլ - 4 հատ
- քերած պանիր - 100գ
- խոզապուխտ - 150գ
- կանաչ սոխ - 1 փունջ
- հավկիթ - 2 հատ
- ալյուր - 1 ճ/գ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Տրորել կարտոֆիլը, մանր կտրատել խոզապուխտը, կանաչ սոխը։
- Ավելացնել ձուն, աղը, պղպեղը։
- Ավելացնել պանիրը, ալյուրը։ Լավ խառնել։
- Կոտլետի տեսք տալ։
- 2 կողմից ալյուրով պատել։
- Տապակել թավայում։