Բաղադրիչներ
- Ալյուր - 180 գ
- Կարագ - 100գ
- մանր շաքարավազ - 50գ
- մանդարինի կեղևի քերուկ
- դարչին - 1/2 թ/գ
- կաթ - 1-3 ճ/գ
- մարմելադ - 100գր
Պատրաստման եղանակը
- Ամանում խառնել ալյուրը, կարագը, շաքարավազը, քերուկը և դարչինը։ Ձեռքերով դարձնել փշրանքներ։
- Դանդաղ ավելացնել կաթը և դարձնել փափուկ խմոր։
- Փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 30 րոպե։
- Տաքացնել վառարանը 180 աստիճան։
- Խմորը բացել 0,5 սմ հաստությամբ։ Կտրատել սրտիկներ։
- Թխվածքաբլիթների կեսից կենտրոնի մասից առանձնացնել և հեռացնել փոքրիկ սրտիկաձև խմոր։
- Խմորները տեղավորել թխման թղթով պատած ջեռոցի սկուտեղի վրա։
- Կենտրոնում տեղավորել մի կտոր մարմելադ։
- Թխել 10-20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը։
- Մատուցել սառը վիճակում։