Բաղադրիչներ
- շաքարավազ - 80-90գ
- հավկիթ - 2 հատ
- ալյուր - 240-260գր
- կարագ - 150գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը
- Հավկիթները հարել շաքարավազով, ավելացնել փափկեցրած կարագը, աղը և ալյուրը փխրեցուցիչի հետ։
- Խմորը երկար չհունցել։
- Ձևավորել գունդ, պատել սննդային թաղանթով, դնել սառնարանը 20 րոպեով։
- Բացել խմորը, ձևավոր կտրատել, թխել վառարանում 180 աստիճան ջերմության տակ։
- Մատուցել ամբողջովին սառած վիճակում։