Ռուլետ մեքսիկական ոճով

Ռուլետ մեքսիկական ոճով

Փետրվար 28, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Թավայում թաքացնել 2 ճ/գ բուսայուղը և տապակել խճողակը 15 րոպե, ավելացնել աղը և պղպեղը, վերցնել կրակի վրայից։
  • Ավոկադոն մաքրել․ հեռացնել կորիզը։
  • Միջուկը կտրատել խորանարդիկներով, ցողել կիտրոնի հյութով։
  • Կարմիր պղպեղը կտրատել երկար շերտերով։
  • Կտրատել մաղադանոսը, ավելացնել եգիպտացորենը։
  • Սոխը կտրատել բարակ օղակների, տապակել 7 րոպե։
  • Մեծ ամանում խառնել խճողակը, տապակած սոխը, ավոկադոն, եգիպտացորենը և մաղադանոսը։ Ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ։
  • Յոգուրտը խառնել լայմի կեղևի հետ, քսել լավաշին։
  • Ավելացնել խճողակը, քաղցր պղպեղի շերտերը։
  • Փաթաթել լավաշը ռուլետի տեսքով, պատել սննդային թաղանթով, դնել սառնարանը 1 ժամով։
  • Մատուցելուց առաջ կտրատել շերտերով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...