Բաղադրիչներ
- հաց - 200 գր.
 - խոզապուխտ - 100 գր․
 - ապխտած լեզու - 50 գր․
 - կիսաապխտած երշիկ - 50 գր․
 - շպրոտ տեսակի ձուկ - 3 հատ
 - հոլանդական պանիր - 50 գր․
 - կարագ - 50 գր․
 - խաշած ձու - 1
 
Պատրաստման եղանակը
- Հացը երկարությամբ բաժանել 2 մասի,փափուկ մասը հանել եւ քերել:
 - Բոլոր բաղադրիչները,բացառությամբ կարագի,հացի քերած փափուկ մասի հետ միասին անցկացնել մսաղացով,ապա ավելացնել կարագը:
 - Զանգվածը լցնել հացի մի հատվածի մեջ,ապա երկրորդ կտորով վերականգնել հացի տեսքը ու դնել սառը տեղում:
 - Մատուցելուց առաջ մեծ բուտերբրոդը կտրատել բարակ շերտերով:
 
Բարի ախորժակ:

Loading...



