Բաղադրիչներ
- կծու պղպեղ - 1 հատ
- ոչխարի միս - 1 կգ
- բուսայուղ - 300-350մլ
- բրինձ - 1 կգ
- զիրա համեմունք
- գազար - 1 կգ
- սխտոր - 3 գլուխ
- սոխ - 4 գլուխ
Պատրաստման եղանակը
- Ուժեղ կրակի վրա տապակել 1 գլուխ սոխը, մինչև սևանալը, հանել սոխը, ավելացնել միսը, տապակել 5-6 րոպե, հանել կաթսայից։
- Սոխը մաքրել, կտրատել օղակներով, բուսայուղը կրկին եռացնել, տապակել սոխը, ավելացնել միսը։
- Գազարը կտրատել բարակ, երկար շերտերով, տապակել սոխի և մսի հետ 10-15 րոպե։
- Կրակը ցածրացնել, մի փոքր զիրա ավելացնել, լցնել եռման ջուրը, որ ծածկի խառնուրդը 1սմ-ով։
- Ավելացնել կծու պղպեղը, եթել 40 րոպե առանց կափարիչի։
- Ավելացնել 1 ճ/գ աղ, 0,5 թ/գ կծու կարմիր պղպեղ, 0,5 թ/գ զիրա։
- Դնել չմաքրած սխտորի գլուխները։
- Վրան ցանել բրինձը, հավասարեցնել։ Լցնել 1լ եռացրած ջուր։
- Ուժեղացնել կրակը, եռալուց հետո թուլացնել այն և ևս 1 անգամ զիրա լցնել։
- Երբ բրինձը կներծծի ջուրը, մի քանի տեղից ծակել այն, փակել ափսեով, հետո կափարիչով։
- Եփել թույլ կրակի վրա 20 րոպե։