Բաղադրիչներ
- պասի խմոր խմորիչով - 500գ
- միջին չափի կարտոֆիլ - 6 հատ
- միջին չափի գլուխ սոխ - 2 հատ
- բուսայուղ - 3 ճ/գ
- կարտոֆիլի համար համեմունք - 1 ճ/գ
- Թարմ աղացած սև պղպեղ
- տերևավոր սև թեյ - 1 թ/գ
- աղ
Պատրաստման եղանակը
- Նախապես հասցնել խմորը սենյակային ջերմաստիճանի։
- Տաքացնել ջեռոցը մինչև 180 °С։
- Եփել կարտոֆիլը աղաջրում, մինչև փափկելը։ Իջեցնել սառը ջրի մեջ, մաքրել և քերիչի օգնությամբ քերել։
- Սոխը մաքրել եւ մանր կտրատել: Տապակել սոխը բուսական յուղի մեջ, միջին ջերմության վրա, մինչեւ ոսկե դարչնագույն դառնալը, 10 րոպե:
- Ավելացնել համեմունք եւ սեւ պղպեղ, խառնել կարտոֆիլին:
- Պատրաստել թեյը 80 մլ եռացող ջրով։ Թողնել որպեսզի թրմվի, ապա հանել թեյի հատիկները թուրմից։ Կարկանդկի վրա ձու քսելու փոխարեն քսել այս թուրմը։
- Խմորը բաժանել 12 մասի, ամեն մեկը տափակեցնել և դնել մի մեծ գդալ լցոնում, կողքերից սեղմել։
- Թխելու սկուտեղի վրա դնել կարկանդակները, "կարով" ներքև, իրարից 1,5 սմ հեռավորության վրա։ Քսել նախապես պատրացրած թեյի թուրմով։
- Թխել մոտավորապես 20 րոպե։