Բաղադրիչներ
- աղցանի համար խոտաբույսերի խառնուրդ - 200գ
- միջին չափի գազար - 2 հատ
- նարինջ - 2 հատ
- կարրի համեմունք
- բուսայուղ - 4 ճ/գ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Քերիչով քերել գազարը։
- Նարնջից առանձնացնել կեղևը, սպիտակ շերտի հետ։
- Նարինջը առանձնացնել մասերի, մասերը կտրել կեսերի։
- Խառնել նարինջը, գազարը, բուսայուղը, աղը և պղպեղը, ավելացնել մի քանի պտղունց կարրի համեմունք։
- Ամանի մեջ տեղադրել խոտաաբուսերը, լցոնումը, լավ խառնել և անմիջապես մատուցել։