Դասական հունական աղցան

Փետրվար 23, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Վարունգը կտրել կեսերի, հանել սերմերը եւ կտրել 5-6 մմ հաստությամբ շերտեր:
  • Պղպեղը կտրել 1.5 սմ կողմով քառակուսիների։
  • Չերրի լոլիկները կտրել կեսերով, սոխը կտրել բարակ կիսալուսնաձև։ Խառնել բոլոր բաղադրիչները մի մեծ ամանի մեջ։

Պատրաստել լցոնումը

  • Սխտորը  մանր կտրել։ Խառնել սխտորը, օրեգանոն, մանանեխը, քացախը, աղը եւ պղպեղը մի փոքր ամանի մեջ:
  • Շարունակելով խառնել, աստիճանաբար լցնել ձիթապտղի յուղ։
  • Լցնել սոուսը աղցանի մեջ, լավ խառնել։
  • Ֆետան կտրել 1.5 սմ կողմերով խորանարդիկների:
  • Ձիթապտուղները ազատել սերմերից:
  • Ավելացնել ֆետան եւ ձիթապտուղները աղցանին, խառնել:
  • Թողնել սենյակային ջերմաստիճանում 30 րոպե, ապա մատուցել։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...