Բաղադրիչներ
- չամիչ - 50-60գ
- կաթնաշոռ - 500գ
- շաքար - 2-3 ճ/գ
- ալյուր գումարած պաքսիմատ - 3 ճ/գ
- Ձու - 2 հատ
- ալյուր
- բուսական յուղ
- գյուղական թթվասեր, թարմ հատապտուղներ կամ մեղր ' մատուցման համար
Պատրաստման եղանակը
- Չամիչը եռացնել, դնել քամիչի մեջ:
- Կաթնաշոռը անցկացնել մաղի միջով։
- Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, ալյուր եւ ձու, հունցել միատարր խմոր։ Ավելացնել չամիչ եւ խառնել։
- Ալյուրը պաքսիմատով մաղել աշխատանքային մակերեւույթին:
- Խոնավ ձեռքերով խմոր վերցնել փոքր չափաբաժիններով եւ դրանից ձեւավորելով բլիթներ, յուրաքանչյուրը գլորել այլուրի մեջ:
- Թողնել 10 րոպե, ապա կրկին գլորել ալյուրի մեջ:
- Տաքացնել բուսական յուղը թավայի մեջ:
- Տապակել պանրիկները 1,5 րոպե, յուրաքանչյուր կողմով:
Ուտեստը մատուցել տաք վիճակում։