Բաղադրիչներ
- տոմատի մածուկ - 5 ճաշի գդալ
- եփած երշիկ - 200գ
- պանիր - 200գ
- 10 չերրի լոլիկ կամ 2 միջին լոլիկ
- մի բուռ ձիթապտուղ
- 1 չորացրած ռեհան
- ձիթապտղի յուղ - 1 թեյի գդալ
- Խմորի համար
- ալյուր - 200գ
- աղ - ½ թեյի գդալ
- չոր խմորիչ - 5գ
- ջուր - 125գ
- ձիթապտղի յուղ " Էքստրա Վիրջին»
Պատրաստման եղանակը
- Մաղել ալյուրը աղի հետ մի ամանի մեջ, ավելացնել խմորիչ եւ խառնել:
- Լցնել ջուրը եւ սկսել պատառաքաղով կամ ձեռքով հունցել խմորը։
- Խառնել շրջանով, ամբողջ ժամանակ մեկ ուղղությամբ, "խառնարանի" պատերից ալյուրը գրավելով:
- Երբ գրեթե ամբողջ ալյուրը խառնվում է, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ եւ շարունակել խառնել խմորը մոտավորապես 10 րոպե:
- Խմորին տալ գնդաձև տեսք։ Լցնել մի բաժակ ձիթապտղի յուղ, դնել խմորը մի ամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով։
- Թողնել 1 ժամ տաք տեղում, մինչեւ խմորը կկրկնապատկվի ծավալով։
- Նախապես տաքացնել ջեռոցը մինչեւ 220°C: Գլորել խմորը 25-30 սմ տրամագծով կլոր։
- Քերել պանիրը, երշիկը կտրել բարակ շերտերով։ Չերրի լոլիկը կտրել կեսերի, իսկ եթե դուք օգտագործում եք մեծ լոլիկ, ապա կտրել շրջանակներով։
- Խմորին քսել տոմատի մածուկ, լցնել պանրի կեսը։ Դնել երշիկը, լոլիկները, ձիթապտուղը և լցնել մնացած պանիրը։
- Թխել 10-15 րոպե մինչեւ պանիրը հալվի:
Ուտեստը մատուցել տաք վիճակում։