Տնական չեբուրեկներ

Փետրվար 21, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Աղալ տավարի և գառան միսը։
  • Մաքրել և մանր կտրատել սոխը, լցնել ամանի մեջ, ավելացնել աղ և տրորել։
  • Մանրացնել համեմի սերմերը մի պտղունց աղի հետ,  խառնել մսին և համեմել աղ ու պղպեղով։
  •  Լցնել 40մլ սառը ջուր, ամեն ինչ լավ խառնել և թողնել 1 ժամ։
  • Կաթը եռացնել և աղ ավելացնել։ Մաղել ալյուրի կեսը մեծ ամանի մեջ, լցնել եռացող կաթը, ավելացնել բուսայուղը և արագ խառնել խմորը։ Թողնել 15 րոպե, ամանը սրբիչով ծածկել։
  • Խմորին ավելացնել մնացած ալյուրը և 10 րոպե խառնել,  խմորն այլևս չի կպչի ձեռքերին։
  • Խմորին գնդաձև տեսք տալ, փաթաթել սննդային թաղանթով և թողնել 30 րոպե։
  • Գրտնակել խմորը 2մմ հաստությամբ և կտրել 12-14սմ շառավղով շրջաններ։
  • Շրջանի մի կողմում դնել խճողակ և հարթեցնել, թողնելով կողքերից 1սմ։
  •  Ծածկել խճողակը խմորի երկրորդ կողմով և պատառաքաղով սեղմել կողքերը։
  • Խորը թավայի մեջ լցնել 4սմ շերտով բուսայուղ և 10-15 րոպե տաքացնել միջին կրակի վրա։ Զգուշությամբ իջեցնել չեբուրեկները եռացող յուղի մեջ։
  • Շրջել չեբուրեկը երբ այն մեկ կողմից եփվի։ Երկրորդ կողմից եփվելուց հետո կրկին շրջել չեբուրեկը, թողնել 1 րոպե։
  • Պատրաստի չեբուրեկները հանել և դնել թղթե սրբիչների վրա։

Ուտեստը մատուցել տաք վիճակում։

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...