Բաղադրիչներ
- ալյուր - 400-500գր.
- կաթ - 200մլ.
- շաքարավազ - 100 գր.
- սերուցքային կարագ - 100գր.
- ձու - 2 հատ
- աղ - 0.5 թ.գ.
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 500գր.
- շաքարավազ - 70-100գր.
- թթվասեր - 100գր.
- վանիլային շաքարավազ - 2 թ.գ.
- ձու՝ քսելու համար
Պատրաստման եղանակը
- Կաթը տաքացնել , բայց չեռացնել , ավելացնել մեկ թ.գ. շաքարավազ և խմորիչ
- Ավելացնել մի քիչ ալյուրը և դնել տաք տեղ մոտ 15 րոպե
- Խառնել, ավելացնել ձուն ,կրկին լավ հարել
- Ավելացնել կարագը , մնացած շաքարավազն ու աղը և խառնել
- Ավելացնում ենք ամբողջ ալյուրն ու հունցում խմոր :Դնել տաք տեղ մոտ 30 րոպե
- Մինչև խմորը հասունանա պատրատենք միջուկը :Կաթնաշոռը տրորել, ավելացնել շաքարավազը
- Ավելացնել թթվասերն ու լավ խառնել
- Հասունացած խմորը պետք է լինի թեթև և էլաստիկ
- Ջեռոցի տապակի մեջ թուղթ փռել և կարագ քսել :Խմորից գնդիկներ անել , տափակեցնել և երեսներին ձու քսել
- Բլիթների մեջտեղը խորը փոսիկներ բացել
- Փոսիկների մեջ դնել կաթնաշոռը և թխել ջեռոցում 180 աստիճան տաքության տակ: Թխել 25-30րոպե
- Մատուցել քանի դեռ տաք են