Բաղադրիչներ
- սմբուկ - 1 հատ խոշոր
- պանիր - 100գր.
- սխտոր - 1 պճեղ
- ձու - 1 հատ
- աղ՝ ըստ ճաշակի
- սև պղպեղ աղացած ՝ըստ ճաշակի
- մայոնեզ - 1 թ.գ.
- բուսայուղ ՝տապակելու համար
- կանաչի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Սմբուկը լվալ , չորացնել , պոչիկը կտրել
- Ձուն պինդ խաշել, մաքրել
- Սմբուկը երկարությամբ կտարտել բարակ շերտերի
- Սմբուկը տապակել երկու կողմից
- Փոքրիկ թասիկի մեջ պատրաստել միջուկը:Խառնում ենք պանիրը ճզմած ձվի և սխտորի հետ և խառնում ենք մինչև ստացվի համասեռ զանգված
- Ավելացնում ենք մայոնեզ, աղ, պղպեղ
- Տապակված սմբուկները աղել
- Տապակած սմբուկների վրա դնել միջուկից և ռուլետաձև փաթաթել
- Պատրաստի ռուլետները զարդարել կանաչիով և մատուցել