Բաղադրիչներ
- դդմի միջուկ - 600 գր.
- համեմունքների խառնուրդ - 0.5-1 թ.գ.
- ռեհան չորացրած - 0.5 թ.գ.
- տոմատի մածուկ - 1 ճ.գ.
- աղ - 0.5 թ.գ.
- ձիթայուղ - 2 ճ.գ.
- սխտոր - 2 պճեղ
- ջուր - 3 ճ.գ.
Պատրաստման եղանակը
- Դդմի միջուկը կտրատել խորանարդիկների՝ մոտ 2-3 սմ հաստության|
- Թավայի մեջ լցնել ձիթայուղը, տաքացնել և դդմի կտորները տապակել մինչև վարդագունելը
- Սխտորը խոշոր կտրատել
- Դդմի կտորների վրա փշրել չորացրած ռեհանը , ավելացնել համեմունքները , աղել , ավելացնել տոմատի մածուկը և սխտորը , լավ խառնել
- Համեմված ու տապակված դդումը դնել ջեռոցը , նախապես տապակի մեջ լցնելով ջուրը
- Ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե
- Հինգ րոպե առաջ հանել փայլաթիթեղը
- Մատուցել կարելի է և տաք և սառը վիճակում