Բաղադրիչներ
- հավի կամ բանջարեղենային արգանակ - 1.5 լ.
- կարմիր ոսպ - 120գր.
- կարտոֆիլ - 2 հատ
- սոխ - 1 հատ
- սխտոր - 2 պճեղ
- բուլղարական պղպեղ - 2 հատ
- գազար - 1 կամ 2 հատ
- նեխուր - 1 ցողուն
- աղ , պղպեղ՝ ըստ ցանկության
- բուսայուղ՝ տապակելու համար - տապակելու համար
- թարմ կանաչի ՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկների , գազարը նույնպես , նեխուրը ոչ մեծ կտորների կտրատել , իսկ սոխը և բուլղարական պղպեղը՝ մանր
- Թավայի մեջ բուսայուղ լցնել և սոխը տապակել մինչև թափանցիկ դառնալը
- Սոխին ավելացնել գազարը և նեխուրը և տապակել 3-4 րոպե
- Ավելացնել բուլղարական պղպեղը և նույնքան ժամանակ շարունակել տապակել
- Կաթսայի մեջ լցնել արգանակը ավելացնել լվացած ոսպն ու կարտոֆիլը , եփել մինչև ոսպի պատրաստ լինելը ՝ մոտ 20 րոպե
- Այնուհետ ավելացնել տապակած բանջարեղենը և շարունակել եփել մինչը եռալը:Աղել, պղպեղել
- Երբ կարտոֆիլն ու ոսպը խպատրաստ լինեն կրակը անջատել , ավելացնել ճզմած սխտորը, կափարիչը ծածկել և թողնել ապուրը մնա մոտ 15 րոպե
- Մատուցելուց առաջ ավելացնել թարմ կանաչին