Բաղադրիչներ
- սերուցքային կարագ - 100 գր.
- շաքարավազ - 1 բաժակ
- ձու - 2 հատ
- քերած դդում - 100 գր.
- ալյուր - 2 բաժակ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը հարել կարագի հետ
- Ավելացնում ենք ձվերը և շարունակում հարել
- Դդումի քերուկը ավելացնում ենք հարած ձվի զանգվածին
- Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:Խմորը պետք է կպչուն թթվասերի տեսք ունենա
- Ջեռոցի տապակի մեջ թուղթ ենք փռում և գդալով լցնում ենք խմորը
- 180 աստիճան տաքության տակ թխում ենք մոտ 25 րոպե
- Մատուցում ենք հովանալուց հետո