Բաղադրիչներ
- շամպինյոն - 500 գր.
 - կարտոֆիլ - 3 հատ
 - հալած պանիր - 200գր.
 - սոխ - 1 հատ
 - գազար - 1 հատ
 - ջուր կամ արգանակ - 1.5 լ.
 - բուսայուղ`տապակելու համար
 - աղ, պղպեղ ` ըստ ճաշակի
 - թարմ կանաչի `մատուցելու համար
 
Պատրաստման եղանակը
- Շամպինյոնները բաժանել 4 մասի
 - Սոխը՝ մանր , կարտոֆիլները ՝ խորանարդիկներով կտրատել ,գազարը քերիչով անցկացնել
 - Կաթսայի մեջ լցնել ջուրը կամ արգանակը , ավելացնել գազարի և սոխի կեսը և ամբողջ կարտոֆիլը
 - Հասցնել եռման աստիճանի, այնուհետ եփել մարմանդ կրակի վրա
 - Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել մնացած սոխն ու գազարը մոտ 2 րոպե
 - Թավայի մեջ ավելացնել սունկը և ամենը միասին շարունակել տապակել մոտ 7 րոպե
 - Աղել, պղպեղել
 - Տապակածը ավելացնել արգանակի մեջ և եփել մոտ 15 րոպե
 - Հալած պանիրը սառեցնել և անցկացնել քերիչով կամ մանր կտրատել
 - Քերած պանիր ավելացնել ապուրի մեջ և եփել մինչև պանիր հալվի
 - Կրակը անջատել , կափարիչը փակել , թողնել մի քիչ հովանա ապուրը
 - Մատուցելուց առաջ ապուրի մեջ ավելացնել թարմ կանաչի
 

Loading...



