Բաղադրիչներ
- նարնջի հյութ - 3-4 հատ
- մեխակ - 5-6 հատիկ
- հատիկավոր պղպեղ - 5-6 հատիկ
- կարդամոն - 1-2 պատիճ
- դարչին - պտղունց
- շաքարավազ - 2-4 թ.գ.
- անիսոն - 2 աստղիկ
Պատրաստման եղանակը
- Քամել նարինջների հյութը
- Մեկ նարնջից զգուշությամբ հանել ցեդրան այնպես, որ չվնասվի սպիտակ շերտը
- Փայտյա ամանի մեջ լցնել մեխակը , պատիճներից մաքրած կարդամոնը , հատիկավոր պղպեղը և մի թեթև ճզմել
- Կաթսայի մեջ լցնել նարնջի հյութը , ցեդրան , դարչինը և ճզմած համեմունքները
- Դնել միջին կրակին և հասցնել եռման աստիճանի, վեցրնել կրկաից ավելացնել շաքարավազը ՝ըստ ցանկության
- Կաթսան կափարիչով փակել , թողնել մի 15 րոպե ընպելիքը հանգստանա
- Քամել մանր մաղով և լցնել բաժակների մեջ
- Մատուցել նարնջի ցեդրայով, յուրաքանչյուր բաժակի մեջ գցելով մեկական անիսոնի աստղիկ