Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 300 գր.
- եգիպտացորեն պահածոյացված - 300գր.
- սունկ մարինացված - 200գր .
- ձու - 4 հատ
- սոխ - 1 հատ
- ձիթապտուղ՝ առանց կորիզի - 12 հատ
- չիպս - ցանկալի է Պրինգլզ - 18 հատ
- մայոնեզ - 6 ճ.գ.
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը աղաջրի մեջ եփել , կտրատել փոքր կտորների
- Ձվերը պինդ խաշել , առանձնացնել սպիտակուցը դեղնուցից
- Սպիտակուցը մանր կտրատել, դեղնուցը քերիչով անցկացնել
- Սոխը մանր կտրատել, վրան լցնել եռացրած ջուր ,թողնել մնա 5 րոպես քամել , չորացնել
- Սունկը բարակ շերտերով կտրատել
- Ձիթապտուղները բաժանել երկու մասի
- Մեծ ափսեի մեջ քսել մայոնեզ ու հերթով շարել բաղադրամասերը
- Հավի կրծքամիսը շարել , աղել , մայոնեզով վանդակներ անել, ավելացնել սոխը , սունկը , նորից մայոնեզով վանդակներ , եգիպտացորենը , մայոնեզ , ձվի սպիտակուցները , մայոնեզ
- Աղցանի վրա շաղ տալ քերած դեղնուցը և զարդարել ձիթապտուղներով
- Աղցանի վրա շրջանաձև շարել չիպսերը՝ տալով արևածաղկի տեսք