Բաղադրիչներ
- տավարի միս - 1 կգ․
- ալյուր - 4 ճ․գ․
- բուսայուղ - 7 ճ․գ․
- բեկոն - 150 գր․
- գլուխ սոխ - 2 հատ
- գազար - 2 հատ
- նեխուր - 1 ճյուղ
- շամպինիոն սունկ - 100 գր․
- տոմատի մածուկ - 1 ճ․գ․
- կարմիր չոր գինի - 250 մլ․
- ջուր - 1,5 լ․
- դափնետերև - 1 հատ
- ուրց - 5 ճյուղ
- աղ, աղացած սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Միսը կտրատել 3 սմ-ոց կտորների , լվանալ ,ջրքամել , թաթախել ալյուրի մեջ, տապակել նախապես տաքացրած բուսյուղում մինչև ոսկեգունելը։
- Բեկոնը կտրատել մանր։
- Սոխը , գազարը , նեխուրն ու սունկը մաքրել , լվանալ, կտրատել խոշոր կտորների և 4-5 րոպե խառնելով տապակել բուսայուղով, ավելացնել բեկոնը, տոմատի մածուկը , 1 րոպե տապակելուց հետո ավելացնել գինին, միսը, ջուր՝ այնքան , որ ծածկի մսին , դափնետերևը , աղը, պղպեղը ։
- Երբ սկսի եռալ, կրակը լավ թուլացնել և եփել 2-3 ժամ։
- Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ավելացնել ուրցի տերևները։
Մատուցել կարտոֆիլի պյուրեի հետ։