Բաղադրիչներ
- դդում - 800 գր․
- խոզի միս - 500 գր.
- տավարի միս - 500 գր․
- գազար - 200 գր․
- լոլիկ - 200 գր․
- քաղցր պղպեղ - 1 հատ
- գլուխ սոխ - 1 հատ
- սև պղպեղ - 0,5 թ․գ․
- թթու կաղամբ - 300 գր․
- կարագ - 100 գր․
- աղ - 0,5 թ․գ․
- մշկընկույզ - 100 գր․
- կանաչի
Պատրաստման եղանակը
- Միսը կտրտել, տապակել յուղով, ավելացնել խոշոր կտրտած սոխը , օղակաձև կտրտած գազարը , խառնել և շարունակել տապակել 10 րոպե։
- Այդ ընթացքում դդումը լվանալ, գլխի մասին շրջանաձև կտրել , կորիզները հեռացնել , լվանալ։
- Մսին խառնել թթու կաղամբը , լոլիկը , քաղցր պղպեղը , աղը , սև պղպեղը , կարագը և այս խառնուրդը լցնել դդումի մեջ , վրան ցանել կտրտած կանաչին ու մշկընկույզը ։
- Դդումը ծածկել փայլաթիթեղով , վրան պատառաքաղով անցքեր անել , եփել ջեռոցում 1-1,5 ժամ , 180 C ջերմաստիճանի տակ։