Բաղադրիչներ
- տավարի միս - 500 գր․
- կարտոֆիլ - 500 գր․
- կարմիր պղպեղ - 0,5 թ․գ․
- սխտոր - 2 պճեղ
- գլուխ սոխ - 1 հատ
- աղ - 1 թ․գ․
- քաղցր պղպեղ - 1 հատ
- գազար - 1 հատ
- յուղ - 40 գր․
Պատրաստման եղանակը
- Սոխը մաքրել, սոխառած անել, ավելացնել կարմիր պղպեղը , լավ խառնել , որից հետո լցնել կտրտած միսը, ճզմած սխտորը , աղ անել, մի քիչ տապակելուց հետո ջուր լցնել , բերանը փակել և եփել 1 ժամ։
- Գազարը , քաղցր պղպեղը , լոլիկները կտրտել , լցնել մսի վրա , եփել 10-15 րոպե, ապա լցնել կտրտած կարտոֆիլը։
- Անհրաժեշտության դեպքում ավելացնել ջուր։
- Եփել այնքան , մինչ կարտոֆիլը պատրաստ լինի։