- Prep Time : minutes
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- սպիտակաձավար - 2,5 բաժակ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- պաքսիմատ - 1 ճ․գ․
- կեֆիր - 1 բաժակ
- բուսայուղ - 1 բաժակ
- նուշ - 150 գր․
- Օշարակի համար`
- շաքարավազ - 2 բաժակ
- ջուր - 1 բաժակ
- կիտրոնի հյութ - 1 հատ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար սպիտակաձավարը , շաքարավազը, պաքսիմատը , կեֆիրը և բուսայուղը խառնել իրար ու լավ հարել։
- Խմորը լցնել ջեռոցի չոր տապակի մեջ 1,5 սմ հաստությամբ , վրան լցնել կտրատած նուշը և թխել 180-200 C տաքացրած ջեռոցում , մինչև ոսկեգույն երանգ ստանալը ։
- " Նամմուրա"-ն հանել ջեռոցից, տաք վիճակում հավասար չափերով կտրատել և վրան լցնել տաք օշարակը։
- Օշարակը պատրաստելու համար ջուրն ու շաքարավազը միասին եփել, ավելացնել կիտրոնի հյութը։
- Զարդարել կտրատած նուշով։