Բաղադրիչներ
- քամած մածուն - 1 կգ․
- հավի կրծքամիս - 500 գր․
- թթվասեր - 1 բաժակ
- սխտոր - 2-3 պճեղ
- ընկույզ - 300 գր․
- աղ, աղացած կարմիր պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը լավ եփել, թել-թել անել։
- Քամած մածունի վրա ավելացնել թթվասերը, ճզմած սխտորը , կտրատած ընկույզը , թել-թել արած հավի միսը։
- Համեմել աղացած կարմիր պղպեղով, աղով, լավ խառնել։