Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- բարձր կարգի ալյուր - 500 գ.
- խմորիչ - 1 թ․գ․
- կաթ - 300 մլ․
- ձու - 2 հատ
- աղ՝ ըստ ճաշակի
- Լցոնի համար՝
- տավարի աղացած միս - 500 գ.
- սոխ - 1 գլուխ
- սերուցքային կարագ - 200 գր․
- աղ, կարմիր և սև պղպեղներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել, մեջտեղում փոսիկ անել , մեջը լցնել տաք ջուրը կամ կաթը , հարած ձուն , խմորիչը , աղը և հունցել։
- Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր։
- Թողնել հանգստանա 20-30 րոպե։
- Նորից հունցել և թողնել 30 րոպե ։
- Բաժանել 2 անհավասար մասերի։
- Շատ մասը գրտնակով հաստ շերտով բացել ու փռել յուղած տապակի մեջ , վրան հավասար շերտով փռել լցոնը։
- Լցոնը պատրաստելու համար միսը եփել , ավելացնել աղացած սոխը , 5 րոպե շոգեխաշել և լցնել տաքացրած կարագի մեջ ու տապակել մի քանի րոպե ։
- Ավելացնել պղպեղներն ու աղը։
- Բացել խմորի երկրորդ գունդը 0,2-0,3 սմ․ հաստությամբ ։
- Շերտի վրա մի քանի տեղից ճեղքեր անել և փռել միջուկի վրա ։
- Ճեղքերից լցնել արգանակ կամ տաք ջուր։
- Տապակը տեղավորել 300 C տաքացրած ջեռոցում և թխել , մինչև ոսկեգույն դառնալը ։