
Բաղադրիչներ
- հավ - 2 հատ
- գլուխ սոխ - 2 հատ
- սխտոր - 4 պճեղ
- հալած յուղ - 100 գր․
- հիլ - 6 հատ
- մշկընկույզ - 1 թ․գ․
- քրքում - 0,5 ճ․գ․
- Սոուսի համար ՝
- յոգուրտ - 750 գր․
- թթվասեր - 450 գր․
- օսլա - 2 ճ․գ․
- Խավարտի համար՝
- կլոր բրինձ - 3 բաժակ
- բարակ վերմիշել - 1 բաժակ
- հալած յուղ - 1 ճ․գ․
- բուսայուղ - 3 ճ․գ․
- բոված, կտրատած ընկույզ - 100 գր․
- բոված, կտրատած նուշ - 100 գր․
- կիտրոնի աղ, աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավը բաժանել 4 մասի։
- Սոխը և սխտորը մաքրել, կտրատել մանր խորանարդաձև ։
- Կաթսայի մեջ լցնել հալած յուղն ու բուսայուղն , մեջը տապակել սոխը , սխտորը և համեմունքները , ավելացնել հավի միսը , տապակել ։
- Վրան լցնել այնքան ջուր , որ միսը 3 սմ-ով ծածկվի։
- Հավը եփել ՝ մինչև կիսաեփ լինելը ։
- Սոուսը պատրաստելու համար սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնել հարիչի մեջ և հարել , հետո լցնել եփվող հավի վրա , խառնել , աղ ցանել և համեմել կիտրոնի աղով։
- Կրակը մեղմացնել և եփել մինչև պատրաստ լինելը ։
- Միսը հանել , դնել մեկ այլ կաթսայի մեջ , սոուսը քամել և ավելացնել մսին ։
- Եթե սոուսը խիտ է ստացվել , կարելի է ավելացնել տաք ջուր։
- Խավարտը պատրաստելու համար վերմիշելը հալած յուղի և բուսայուղի մեջ տապակել , մինչև վարդագույն երանգ ստանալը , ավելացնել լվացած բրինձը և բոլորը միասին տապակել ։
- Ավելացնել 6 բաժակ եռման ջուր, եռացնել , աղ ցանել , ցածրացնել կրակը և եփել մինչև պատրաստ լինելը ։
- Մատուցվող ափսեի վրա հավասար շերտով փռել խավարտը վրան դնել կտրատած հավը , վրան շաղ տալ բոված ընկույզն ու նուշը ։
- Սոուսը մատուցել առանձին ։
- Այս ճաշատեսակի հետ կարելի է մատուցել նաև կտրատած բանջարեղեն։