Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 5 հատ
- սերուցքային կարագ - 100 գր․
- քերած պարմեզան պանիր - 5 ճ․գ․
- թթվասեր - 1 ճ․գ․
- սխտոր - 3 պճեղ
- մանր կտրատած մաղադանոս - 3 ճ․գ․
- աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը կեղևազրկել , լվանալ և խաշել ։
- Եփվելուց հետո կարտոֆիլները մեջտեղից երկարությամբ երկու կեսի բաժանել , և շարել ջեռոցի յուղած տապակի վրա։
- Մնացած բոլոր բաղադրիչները խառնել իրար , համեմել աղով և պղպեղով ։
- Պատրաստված խյուսից տեյի գդալով դնել կարտոֆիլների վրա և եփել 250 C տաքացրած ջեռոցում , 10-15 րոպե։