Բաղադրիչներ
- սմբուկ - 1 կգ․
- թահին - 0,5 բաժակ
- մածուն - 4 ճ․գ․
- սխտոր - 3 պճեղ
- քիմիոն , աղ - 1 թ․գ․
- կիտրոնի հյութ - 1 հատ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը խորովել, մաքրել և աղալ մսաղացով , ավելացնել աղը , քիմիոնը , կիտրոնի հյութը , ճզմած սխտորը , անընդհատ խառնել , ապա ավելացնել թահինն ու մածունը , խառնել մինչև դառնա համասեռ զանգված ։
- Լցնել ափսեյի մեջ ,մեջտեղը փոսիկ անել , մեջը լցնել ձիթայուղ։
Վրան ցանել քիմիոն , կարմիր պղպեղ և մատուցել։