Բաղադրիչներ
- հավ ՝ կտրատած - 1 հատ
- աղ - 2 թ․գ․
- սև պղպեղ - 1 թ․գ․
- աղացած զիրա - 2 թ․գ․
- աղացած դարչին - 1 թ․գ․
- քրքում - 1 թ․գ․
- բուսայուղ - 2 ճ․գ․
- աղացած կծու , կարմիր պղպեղ - 1 թ․գ․
- կարմիր սոխ - 1 գլուխ
- կտրատած կոճապղպեղ - 1 թ․գ․
- սխտոր (ճզմած) - 5 պճեղ
- լոլիկ (կեղևազրկած և մանր կտրատած) - 2 հատ
- ջուր կամ արգանակ - 1 բաժակ
- կիտրոնի կամ նարնջի հյութ - մի քիչ
- մեղր ՝ ըստ ճաշակի - 1,5 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Աղը , սև պղպղը , զիրան , քրքումը , դարչինը և կծու , կարմիր պղպեղը խառնել , լցնել կտրատած հավի վրա ու նորից խառնել ։
- Թողնել մարինացվի 30-40 րոպե ։
- Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել հավը մինչև ոսկեգույն դառնալը, հանել տապակից , տեղափոխել թասի մեջ ։
- Տապակի մեջ լցնել կտրատած սոխը , կոճապղպեղը , սխտորը և մեղմ կրակի վրա տապակել մինչև փափկելը, ավելացնել լոլիկը , 1 բաժակ ջուրը և եփել 15 րոպե։
- Տապակի կափարիչը բացել և շարունակել եփել ևս 2-3 րոպե ։
- Սոուսին ավելացնել մեղրը , նարնջի կամ կիտրոնի հյութը , լավ խառնել , ավելացնել հավի կտորները և արգանակը կամ ջուրը , եփել 10 րոպե տապակի կափարիչը փակ , այնուհետև բացել կաթարիչը , շարունակել եփել ևս 20 րոպե՝ 1 անգամ շրջելով հավը։
Մատուցել տաք-տաք , բրնձով փլավի հետ։