Բաղադրիչներ
- գազար - 4 հատ
- շաքարավազ - 2 բաժակ
- կիտրոնի հյութ - 1 ճ․գ․
- աղացած մեխակ, դարչին - 0,5-ական թ․գ․
- վանիլին - 1 պտղունց
- մանրացրած ընկույզ - 100 գր․
- կոկոսի քերուկ - 1 բաժակ
Պատրաստման եղանակը
- Գազարը լվանալ, քերել խոշոր քերիչով , ավելացնել շաքարավազը , խառնել և դնել սառնարանում 10-12 ժամ։
- Հանել , ավելացնել մեխակը , դարչինը , վանիլինը , կիտրոնի հյութը և մեղմ կրակով եփել ՝ մինչև պնդանալը։
- Թողնել հովանա , ավելացնել ընկույզը և խառնել ։
- Ստացված զանգվածից թաց ձեռքերով գնդիկներ պատրաստել , թաթախել կոկոսի փաթիլների մեջ , շարել ափսեի մեջ և մատուցել։