Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- խմորիչ - 0,5 տուփ
- ալյուր - 1 կգ․
- գոլ ջուր - 0,5 լ․
- սերուցքային կարագ - 200 գ․
- աղ - 1 թ․գ․
- Միջուկի համար `
- ոչխարի միս - 1-1,5 կգ․
- գլուխ սոխ - 3 հատ
- համեմ ու սամիթ - 0,5-ական փունջ
- սխտոր - 1 գլուխ
- տոմատի մածուկ - 2 ճ․գ․
- աղացած կարմիր և սև պղպեղներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար խմորիչը լուծել գոլ ջրի մեջ, թողնել որ պղպջակներ առաջանան , ավելացնել աղը , ալյուրը և խմոր հունցել։
- Խմորը բաժանել 30-35 գնդի և թողնել հանգստանա 20-30 րոպե։
- Գնդերը բացել ափսեյի չափով։
- Յուրաքանչյուր շերտին քսել կարագ և վրան միջուկը ։
- Միջուկը պատրաստելու համար միսն ու սոխն աղալ մսաղացով, ավելացնել կտրատած համեմը , սամիթը, աղացած սխտորը , կարմիր և սև պղպեղները (կարմիրն ավելի շատ ), տոմատի մածուկն ու լավ խառնել (պետք է ստացվի մի քիչ ջրիկ զանգված)։
- Թխել 200 C տաքացրած ջեռոցում, 5-8 րոպե։